Արամազդ, Հայկական դիցաբանության գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը[1][2][3]։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։
Քանի որ մեզ հասած տեղեկությունները սակավ են մինչև Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատությունը, իսկ մեծ մասը Մովսես Խորենացին և Ագաթանգեղոսը օգտվել են այլ պետությունների պատմիչների գրառումներից, անվան ամենահավանական տարբերակներից է «ԱՐԱ»– հայ․ Արարիչ և «Մազդա» – պարս․ Իմաստուն կամ իմաստություն, որը սխալմամբ կամ դիտավորյալ նմանեցվելով Ահուրա Մազդաին լայն տարածում է գտել, և քրիստոնեության ժամանակ ցանկացած հիշատակում հին Աստվածների մասին կգնահատվեր, որպես հեթանոսություն, իր բոլոր ծանր հետևանքներով[1][3]։ Գուցե այս ամենից խուսափելու համար պատմիչների կողմից այսպիսի քայլը ուղղված է եղել, որպես հասարակ մարդկանց մեջ «հեթանոսությունից» պաշտպանման ձև, որակելով Արամազդին որպես «հին սխալ երևույթ» որը մեզ է հասել Զրադաշտականությունից։ Այնինչ նրա անունը պետք է լիներ Արարիչ կամ կարճ Արա, նույնիսկ հիմա գործածում են Հայր Արա, որպես դիմելաձև Արարչին։
Տեսակ | պտղաբերության աստված |
---|---|
Դիցաբանություն | Հայկական դիցաբանություն |
Սեռ | արական |
Այլ մշակույթներում | Զևս, Յուպիտեր, Ահուրամազդա, զրահադաշտության Ահուրամազդային |
Երևի համընկնում է | Armazi? |
Վայր | ![]() |
Զբաղմունք | գերագույն աստված, աստվածների հայր |
Զավակներ | Անահիտ, Աստղիկ, Նանե, Վահագն և Միհր |
Ընտանիք: Հին հունական առասպելները իրենց գերագույն աստծուն շատ զավակներ են ընծայում։ Մինչդեռ, մեր դիցաբանության մեջ հայտնի են ընդամենը Արամազդի մի որդին՝ Միհրը և երկու դիցուհիները՝ Անահիտն ու Նանեն։ Հեթանոսական մյուս աստվածների ծնողները չեն հիշատակվում և ենթադրվում է, որ նրանք էլ են Արամազդի զավակները։ Իսկ աստվածների մայրը կամ Արամազդի կինը բնավ չի հիշատակվում։