Պտղաբերության, մայրության (ուշ ժամանակաշրջանում՝ նաև ռազմի) աստվածուհին հին Հայաստանում

Anahit Stamp.jpg

Տեսակ աստվածուհի
Դիցաբանություն Հայկական դիցաբանություն
Սեռ իգական
Անունը այլ լեզուներով Պարսկերեն՝ Անահիտա, Անահիդ
Այլ մշակույթներում Հռոմեական դիցաբանությունում՝ ԴիանաՀունական դիցաբանությունում՝ Արտեմիս
Երևի համընկնում է ԱրտեմիսԱֆրոդիտեԱնահիտա և Դիանա
Վայր Մեծ Հայք Մեծ Հայք
Ծագում Արիական
Հայր Արամազդ
Քույր/Եղբայր ՄիհրԱստղիկ և Նանե

Անահիտ դիցուհի, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի հայկական դիցաբանությունումԱրամազդի դուստրը (որոշ տվյալների համաձայն Արամազդի կինը, ոչ թե դուստրը[1])։ Անահիտի կերպարի մարմնավորումն իր արտացոլումն է գտել նաև այլ ժողովուրդների դիցարաններում, մասնավորապես պարսկականում՝ Անահիտային, հունականում՝ Արտեմիսին, հռոմեականում՝ Դիանային, եգիպտականում՝ Նիիթին։

Նավասարդի սկզբին (օգոստոսի 11-ին) մեծ շուքով նշվում էր Անահիտի գլխավոր տոնը՝ կապված բերքի հասունացման հետ։ Տոնախմբությունները վերածվում էին պտղաբերության տոնի, որի ժամանակ բազմաթիվ ուխտավորներ էին հավաքվում Անահիտին նվիրված մեհյանների շուրջը։ Ծիսակատարությունները ուղեկցվում էին աղոթքներով, երգերով, խնջույքներով։ Քրիստոնեության հաստատումից հետո Անահիտի պաշտամունքը վերածվում է Մարիամ Աստվածածնի պաշտամունքի։ Նրա անունով էր կոչվում հայկական հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրը։

Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայաստանում առաջացել է Պարսկական Աքեմենյան ժամանակներից և սերտորեն կապված է եղել մայր ծնողի հանդեպ հարգանքին։ Վաղ շրջանում եղել է նաև հայկական դիցարանի ռազմի աստվածուհին։ Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն։ Անահիտը համարվել է խոհեմության ու պարկեշտության մայրը, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհի։ Անահիտի գլխավոր տաճարը գտնվել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որտեղ նրա պաշտամունքն այնքան էր տարածված, որ ամբողջ գավառը կոչվել է նաև Անահիտական։ Մ.թ.ա. 34 թ․-ին հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսն պարթևական արշավանքի ժամանակ թալանել է տաճարի հարստությունը։ Նրա զինվորները ջարդել են Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը, բաժանել իրար մեջ ու տարել Հռոմ։ Լուրեր են տարածվել, թե Անահիտի արձանի վրա հարձակված առաջին զինվորը կուրացել, այնուհետև խելագարվել ու մահացել է։ Անահիտի տաճարներ կային հին Հայաստանի տարբեր վայրերում, հատկապես Տարոնում ու Վասպուրականում, որտեղ դրվել են աստվածուհու ոսկե, արծաթե, պղնձե, քարե արձանները։

Անահիտը Արամազդի և Վահագնի հետ հայկական դիցարանում կազմում էր մեհենային երրորդություն[1]։

«Անահիտ» անձնանունը մեծ տարածում ունի հայ աղջիկների ու կանանց շրջանում։

No comments

Այժմ կայքը դիտում են 131 հյուր և անդամներ չկան։