Նանե, իմաստության և ողջախոհության դիցուհին հայոց հեթանոսական կրոնում։

Տեսակ աստվածուհի
Դիցաբանություն Հայկական դիցաբանություն
Սեռ իգական
Անվանված է Nanaya?[1]
Այլ մշակույթներում Աթենաս
Վայր Մեծ Հայք Մեծ Հայք
Զբաղմունք իմաստության և ողջախոհության աստվածուհի
Հայր Արամազդ
Քույր/Եղբայր ԱնահիտԱստղիկ և Միհր

Համարվել է Արամազդի դուստրը։ Նույնացվել է հունական Աթենաս դիցուհուն։ Նանեի տաճարը, որը եղել է Թիլ ավանում, ավերել է Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանում քրիստոնեություն տարածելու ժամանակ։ Հունական դիցաբանությյունում կա Նանեի անվամբ հավերժահարս (համարվել է Սանգարիս գետի դուստրը և ծննդաբերության ոգին)։

Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։

No comments

Այժմ կայքը դիտում են 2215 հյուր և անդամներ չկան։