Լեռնային Ղարաբաղի տարածքները՝ Ադրբեջանի իշխանության տակ

Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցք

Ինքնավար Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի մնացած տարածք

Մադրիդյան սկզբունքներ (անգլ.՝ Madrid Principles), 2007 թվականին նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Արցախյան հակամարտության հետ կապված բանակցությունները վարող Հայաստանին և Ադրբեջանին խնդրի կարգավորման առաջարկած հիմնական սկզբունքների պայմանական անվանումը։ Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակի մի մասը հրապարակվել է 2009 թվականի հուլիսի 10-ին Իտալիայի Աքվիլա քաղաքում"

Հուլիսի 10-ին Աքվիլայում (Իտալիա) կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ արված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների համատեղ հայտարարության հիման վրա Ադրբեջանին և Հայաստանին ներկայացվել էր 2007 թ.-ի նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների վերջին առաջարկությունները ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքների ձևակերպման վերաբերյալ։

Հիմնարար սկզբունքները մասնավորապես կոչ են անում[2]՝

  • նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին,
  • Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,
  • Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,
  • Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով,
  • Ներքին տեղահանված եւ փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
  • Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն։

Այս հիմնարար սկզբունքների հավանությունը Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից թույլ կտա մշակել համապարփակ կարգավորման ծրագիր, որը Հայաստանի, Ադրբեջանի եւ ամբողջ տարածաշրջանի համար կապահովի խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագա":

No comments

Այժմ կայքը դիտում են 887 հյուր և անդամներ չկան։