Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին և հատկապես մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 1-ին կեսին ձևավորվել են ցեղերն ու ցեղամիությունները։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում այդ ցեղամիություններն առաջին քաղաքական կազմավորումներն էին, որոնք բովանդակել են վաղ պետականության սաղմեր՝ կիսանահապետական, կիսաավատապետական ձևի մեջ։ Խեթական և ասորեստանյան սկզբնաղբյուրների հավաստմամբ, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսին Հայկական լեռնաշխարհի ցեղերն արդեն համախմբված էին խոշոր ու մանր քաղ. կազմավորումների մեջ, որոնցից յուրաքանչյուրն ուներ դրացիներից սահմանազատված իր տարածքը՝ «երկիրը» կամ «աշխարհը», ինքնանվանումը, զինված ուժերն ու պաշտպանական կառույցները, ներքին վարչաբաժանումները, պաշտամունքը և կրոնական ընդհանուր տաճարը, ցեղաբարբառը և հոգևոր մշակույթի ինքնահատուկ գծերը, շերտավորված հասարակությունը, կառավարման մարմինները՝ ժառանգական մենաշնորհով օժտված իշխանատան գլխավորությամբ։
Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։
Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում[1] մ.թ.ա. 570 - մ.թ.ա. 201 թվականներին[2]։ Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններից[Ն 1] մեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման տարիներին մ.թ.ա. 220-201 թվականներ), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560-535 թվականներ)։
Արտաշեսյանների թագավորություն, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։ Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը, Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։
Արշակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այս թագավորությունում իշխող Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում, Աղվանքում, Ատրպատականում, Վիրքում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ[1]։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչում Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։
Բագրատունիների թագավորություն, միջնադարյան պետություն Հայկական լեռնաշխարհի հիմնական մասում և հարակից Կովկասյան տարածքներում, որը գոյություն է ունեցել 885-1045 (855 / 865 - 1045) թվականներին։ Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին պաշտոնապես, որպես թագավորություն՝ 885 թվականին՝ Բյուզանդական կայսրությունից և Արաբական խալիֆայությունից ստանալով արքայական թագը, իսկ փաստացի, որպես թագավորություն՝ 855–865 թվականներից՝ կրելով իշխանաց իշխան տիտղոսը[2]։ Երկիրը կառավարել է Բագրատունիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 250 000 քառ. կմ՝ Աշոտ Գ Ողորմած շահնշահի օրոք (953-977)։
Կիլիկիայի հայկական իշխանություն կամ Կիլիկիայի հայոց իշխանապետություն (արևմտյան գրականության մեջ նաև՝ Փոքր Հայք կամ Փոքր Հայաստան), հայկական միջնադարյան պետություն՝ Ռուբինյան իշխանների գլխավորությամբ (1080-1198)։ Այն ստեղծվել էր սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում է պատմական Կիլիկիա շրջանը։
Զաքարյան իշխանապետություն, պետություն Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևելյան հատվածում՝ Վրացական թագավորության (1008-1490) հովանավորության ու գերիշխանության ներքո։ Այն կառավարել են Զաքարյան տոհմի ներկայացուցիչները
Էրզրումի կոտորածները, 1895 թվական
1894-1896 թվականների ջարդերի արդյունքում զոհերի ճշգրիտ թիվն անհնար է որոշել։ Մինչ բռնարարքների ավարտը Թուրքիայում գտնվող բողոքական քարոզիչ Յոհաննես Լեփսիուսը, օգտագործելով տարբեր աղբյուրները, հավաքեց հետևյալ վիճակագրությունը՝
Անգլիացի ուսումնասիրող Քինռոսի կարծիքով Համիդյան կոտորածներին զոհ է գնացել 50 000-ից 100 000 հայ[27], Բլոքսհեմը՝ 80 000-100 000[21], Հովհաննիսյան՝ մոտ 100 000[31], Ադալյանն ու Թոթենը՝ 100 000-ից 300 000[9][32], Դադրյան՝ 250 000-ից 300 000[33], Սունի՝ 300 000[34]:
Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide, ֆր.՝ Génocide arménien), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական«Իթթիհաթ վե թերաքի»կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն[1][2], որի արդյունքում 1915-1923թվականներին[3][4][5][6]զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։
Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո[1]։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը[2], ինչպես նաև Բրիտանական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայ-Թուրքական պատերազմի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
02.12.1920թ. - 21.09.1991թ.
Այժմ կայքը դիտում են 1794 հյուր և անդամներ չկան։