Սանահինի վանքային համալիր, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիրք գավառում, այժմ՝ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկին Սանահին գյուղ), Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա։
Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա
Մակարավանք, Ագռավավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։
Այժմ Մակարավանքի վանահայրն է արժանապատիվ Տ. Արշավիր քահանա Ասատրյանը, ում կողմից ամեն կիրակի և տերունի օրերին Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում։
Վանքը երբեմն կոչվել է նաև Ագռավավանք:
Այժմ կայքը դիտում են 2234 հյուր և անդամներ չկան։