1008 թվականին Բագրատիոնիները հիմնում են Վրացական թագավորությունը։ Այն իր գոյության առաջին դարում ստիպված էր բախվել Միջին Ասիայից Մերձավոր Արևելք ներխուժած սելջուկ-թյուրքերի դեմ։ Վրաստանը ստիպված էր ընդունել սելջուկյան սուլթանների գերիշխանությունը և հարկ վճարել։ Մալիքշահ սուլթանի (1072-1092) մահից հետո Վրաստանում գահ բարձրացած Դավիթ Շինարարը (1089-1125) երկիրը տարավ հզորացման ու միավորման ուղիով։ Վրացական թագավորությունը 12-րդ դարում հզորացավ և գլխավորեց սելջուկ-թյուրքերի դեմ ուղղված ազատագրական պայքարը։

No comments

Այժմ կայքը դիտում են 878 հյուր և անդամներ չկան։