Արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյանը, իսկ բնորդն է հանդիսանում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը:

Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, և ասում են՝ամենածանրն է ,որ ունենք(3,5 տոննա), բարձրությունը 9,3 մ է,տեղադրվել է 1959թ։

Սասունցի Դավիթի արձանի խորհրդանիշները ⤵️

1. Արձանի փոքր պատվանդանը խորհրդանշում է մեր փոքր Հայաստանը և բռնազավթված հայրենիքը:

2. Ձիու ոտքերի տակի թասը խորհրդանշում է ժողովրդի համբերությունը, համբերության լցված թասն է:

3. Էպոսի հերոսները ջրածին են, այդ պատճառով արձանը տեղադրված է ջրավազանում, այս կերպ Քոչարն անդրադարձել է նաև էպոսի ծագումնաբանությանը:

4. Ինչպես կարելի էր սանձել խոսող ձիուն, չէ՞ որ ձին Դավթի ընկերն էր ու խորհրդատուն:

5. Դավթի շալվարը եզրակարված է «սուր չվերցնող» այծի մազի հյուսքերով. սասունցիները պատերազմելիս այդպիսի հագուստ էին կրում:

6. Ձիու պոչն անբնական մեծ է ու հզոր, քանի որ այն օգնում էր Դավթին կռվի ժամանակ, սպանում թշնամուն եւ ավլում հայկական հողը ոսոխի շնչից։ 

Պոչը սովորական պոչ չէ, այլ երկու ոտքերով կանգնած, լայն փոխանով (իրենց տաբատները) արաբ է, որը խորհրդանշում է մեր թշնամիներին, որ գլխով մինչև գոտկատեղը մտած են ձիու հետույքը, գոտին ձիու պոչի սկզբում լայն ու լավ երևում է...Ահա սա է Քոչարի հանճարը. ՈՎ ՀԱՐՁԱԿՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ, ԿՀԱՅՏՆՎԻ ՁԻՈՒ ՀԵՏՈՒՅՔՈՒՄ...

No comments

Այժմ կայքը դիտում են 2100 հյուր և անդամներ չկան։