Ֆիդայի (արաբ․՝ الفِدَائِىٌّ fidāʼīyūn, թարգ.՝ «զոհաբերող» կամ «փրկիչ» [note A][1], եբրայերեն՝ פַדַאיוּן fada'iun[2]), պատմության տարբեր ժամանակաշրջաններում Արևմտյան Ասիայի մի շարք հեղափոխական ռազմական կուսակցությունների, ազգային ազատագրական շարժումների, ահաբեկչական և այլ կազմակերպությունների մասնակիցների վերաբերյալ օգտագործվող հասկացողություն։ Առաջին անգամ սկզբնական ձևով տվյալ հասկացողությունը օգտագործել են հաշաշինները։ Ֆիդայական շարժումներ տարբեր ժամանակաշրջաններում եղել են կամ դեռ կան Պաղեստինում, Եգիպտոսում, Հայաստանում (տես՝ Հայ ֆիդայիներ), Իրաքում, Իրանում, Էրիթրեայում։
Հայ հայտնի ֆիդայիներից են Արաբոն, Հրայր Դժոխքը, Աղբյուր Սերոբը, Գևորգ Չաուշը, Անդրանիկ Օզանյանը, Նիկոլ Դումանը, Դրոն և այլք։