- Արտաշես Ա, Արտավազդ Ա. Տիգրան Ա, Տիգրան Բ, Արտավազդ Բ, Արտաշես Բ, Տիգրան Գ, Տիգրան Դ և Էրատո, Արտավազդ Գ, Տիգրան Դ և Էրատո -
Անուն | Պատկեր | Գահակալման ժամանակաշրջան | Դինաստիա | Ծանոթագրություններ |
Արտաշես Ա | ![]() |
մ.թ.ա. 189 - մ.թ.ա. 160 | Արտաշեսյաններ | մ.թ.ա. 200 - մ.թ.ա. 189 թվականերին եղել է Սելևկյանների տիրապետության տակ գտնվող Մեծ Հայքի կառավարիչ, արքայատոհմի հիմնադիր |
Արտավազդ Ա | մ.թ.ա. 160 - մ.թ.ա. 115 | Արտաշեսյաններ | Արտավազդ Ա-ն պատերազմում է պարթևների հետ և պարտություն կրում։ Նա պատանդ է հանձնում իր եղբոր որդուն, քանի որ ինքը որդի չուներ։ | |
Տիգրան Ա | մ.թ.ա. 115 - մ.թ.ա. 95 | Արտաշեսյաններ | Արտաշես Ա-ի որդին և Արտավազդ Ա-ի եղբայրը։ Նրա որդին՝ Տիգրան Արտաշեսյանը, պատանդ էր Պարթևստանում։ Նրա գահակալման տարիները խաղաղ են անցել։ | |
Տիգրան Բ | ![]() |
մ.թ.ա. 95 - մ.թ.ա. 55 | Արտաշեսյաններ | |
Արտավազդ Բ | մ.թ.ա. 55 - մ.թ.ա. 34 | Արտաշեսյաններ | Արտավազդ Բ-ն մասնակցել է Հռոմի՝ դեպի Պարթևստան երկու արշավանքներին։ Առաջին անգամ Կրասոսի արշավանքի ժամանակ սկզբից օգնություն է ցուցաբերում նրան, սակայն, հաշվի առնելով անբարենպաստ հանգամանքները, հետ է կանչում իր զորքը և դաշնակցում պարթևների հետ։ Ի վերջո, տեղի է ունենում Խառանի ճակատամարտը և Կրասոսը զոհվում է։ Երկրորդ արշավանքի ժամանակ նա սկզբում օգնություն է ցուցաբերում Անտոնիոսին, սակայն, հաշվի առնելով անբարենպաստ հանգամանքները, հետ է կանչում իր զորքը և Անտոնիոսն իր պարտության մեջ նրան է մեղադրում ու շղթայակապելով նրան տանում է Եգիպտոս, ապա՝ մահապատժի ենթարկում։ | |
Արտաշես Բ | ![]() |
մ.թ.ա 34 - մ.թ.ա. 20 | Արտաշեսյաններ | Արտավազդ Բ-ի որդին, որը կարողացել էր խույս տալ գերությունից։ Նա դառնում է Հայաստանի թագավոր և գրավում նաև Ատրպատականը, սակայն Ք․ա․ 20 թվականին դավադրաբար սպանվում է։ |
Տիգրան Գ | մ.թ.ա. 20 - մ.թ.ա. 8 | Արտաշեսյաններ | Հռոմի կողմից դրածո արքա, որն իր գահակալության վերջում սկսում է Հռոմից անկախ քաղաքականություն վարել և գահի ժառանգ է թողնում իր որդուն։ | |
Տիգրան Դ և Էրատո | մ.թ.ա. 8 - մ.թ.ա. 5 | Արտաշեսյաններ | Տիգրանի և իր քրոջ՝ Էրատոյի առաջին գահակալությունն ավարտվում է հռոմեական դրածո Արտավազդ Գ-ի կողմից գահի զավթումով։ | |
Արտավազդ Գ | մ.թ.ա. 5 - մ.թ.ա. 2 | Արտաշեսյաններ | Արտավազդ Գ-ն հռոմեական դրածո էր, որը Հռոմի օգնությամբ կարողանում է զավթել գահը։ | |
Տիգրան Դ և Էրատո | ![]() |
մ.թ.ա. 2 - մ.թ.1 | Արտաշեսյաններ | Տիգրան Դ-ն կարողանում է ապստամբել և սպանել Արտավազդ Գ-ին և նորից դառնալ արքա։ Նա սպանվում է լեռնականների հետ պատերազմների ժամանակ։ |