Հայերեն | Անգլերեն | Լատիներեն | Պարսկերեն | Հունարեն | Սանսկրիտ | Ռուսերեն | Հնդեվրոպական նախալեզու |
---|---|---|---|---|---|---|---|
մայր | mother ( ← հին անգլ.՝ mōdor) | māter | mādar | mētēr | mātṛ | mat' | *máH₂ter- |
հայր | father ( ← հին անգլ.՝ fæder) | pater | pedar | patēr | pitṛ | *pH₂tér- | |
եղբայր | brother ( ← հին անգլ.՝ brōþor) | frāter | barādaṛ | phrātēr | bhrātṛ | brat | *bʱráH₂ter- |
դուստր | daughter ( ← հին անգլ.՝ dohtor) | filia | doxtar | thugatēr | duhitṛ | doč' | *dʱugH₂-tér- |
կին | queen ( ← հին անգլ.՝ cwēn "թագուհի, կին") | regina | հին պարսկ.՝ kiana | gunē | gnā/jani | žena | *gʷén-eH₂- |
իմ | my, mine ( ← հին անգլ.՝ min) | mei | man/am | emeo | mama | moy | *mene- "my, mine" |
անուն | name ( ← հին անգլ.՝ nama) | nōmen | nām | onoma | nāman | im'a | *H₁noH₃m-n̥- |
ութ | eight ( ← հին անգլ.՝ eahta) | octō | (h)aşt | oktō | aṣṭa | vosem' | *H₁oḱtō(u) |
ինն | nine ( ← հին անգլ.՝ nigon) | novem | noh | ennea | nava | dev'at' | *(H₁)néwn̥ |
տասը | ten ( ← հին անգլ.՝ tien) ( ← P.Gmc. *tekhan) | decem | dah | deka | daśa | des'at' | *déḱm̥ |
աչք | eye ( ← հին անգլ.՝ ēge) | oculus | čaşm | ophthalmos | akṣan | oko | *H₃okʷ- "to see" |
արմունկ | arm ( ← հին անգլ.՝ earm "ուսերի ներքևի հատվածը") | armus | arenj | arthron | īrma "arm" | ramo | *H₁ar-mo- |
ծունկ[7] | knee ( ← հին անգլ.՝ cnēo) | genū, | zānu | gonu | jānu | *ǵénu- | |
ոտք | foot ( ← հին անգլ.՝ fōt) | pedis | pā | pous | pāda | *pod-, *ped- | |
սիրտ | heart ( ← հին անգլ.՝ heorte) | cor | del | kardia | hṛdaya | serdtse | *ḱerd- |
կաշի | hide ( ← հին անգլ.՝ hȳdan "կենդանու մաշկ") | cutis | pust | keuthō | kuṭīra | koža | *keu- |
մուկ | mouse ( ← հին անգլ.՝ mūs) | mūs | muş | mus | mūṣ | myš' | *muH₁s- |
կով | cow ( ← հին անգլ.՝ cū) | bos , bum | gāv | bous | gauḥ | gov'adina "beef" | *gʷou- |
շուն | hound ( ← հին անգլ.՝ hund "շուն") | canis (canine) | sag | kuōn | śvan | suka | *ḱwon- |
տարի | year ( ← հին անգլ.՝ gēar) | hōrnus | yare | hōra | yare | jara (archaic) | *yeH₁r- |
ամիս | moon, month ( ← հին անգլ.՝ mōnaþ) | mēnsis | māh | mēn | māsa | mes'ats | *meH₁ns- |
ամառ | summer ( ← հին անգլ.՝ sumor) | samā | *sem- | ||||
ջերմ | warm ( ← հին անգլ.՝ wearm) | formus | garm | thermos | gharma | žarko | *gʷʰerm- |
լույս | light ( ← հին անգլ.՝ lēoht "brightness") | lucere, lux, lucidus | ruz | leukos | roca | luč' | *leuk- |
հուր | fire ( ← հին անգլ.՝ fȳr) | pir | pur | pu | *péH₂wr̥- | ||
հեռու | far ( ← հին անգլ.՝ feor "մեծ տարածություն") | per | farā | pera | paras | pere-, pro- | *per- |
ուտել | eat ( ← հին անգլ.՝ etan) | edō, edulis "edible" | xur | edō | admi | jest' | *ed- |
գիտեմ | wit ( ← հին անգլ.՝ wit, witan "գիտենալ") | vidēre | հին պարսկերեն՝ vida | eidenai | vid | videt' | *weid- |
գետ | water ( ← հին անգլ.՝ wæter) | utur | rōd | hudōr | udan | voda | (*wodor, *wedor, *uder-) from *wed- |
գործ | work ( ← հին անգլ.՝ weorc) | urgēre | kār | ergon | varcas | *werǵ- | |
մեծ | much ( ← հին անգլ.՝ mycel "մեծ, շատ") | magnus | mega | megas | mahant | mnogo "many" | *meǵ- |
անծանոթ | unknown ( ← հին անգլ.՝ uncnawen) | ignōtus,: ignōrāntem | ajnabi | agnōstos | ajñāta | neznakomyj | *n- + *ǵneH₃- "չ" + |
մեռած | murder ( ← հին անգլ.՝ morþor) | mors, mortalis | marg / morde | ambrotos | mṛta | mertvyj | *mrtro-, (*mor-, *mr-) |
միջին | mid, middle ( ← հին անգլ.՝ mid, middel) | medius | meyān | mesos | madhya "middle" | meždu | *medʱyo-, *me- |
այլ | else ( ← հին անգլ.՝ elles "այլ, տարբեր") | alius, alienus | allos | anya | *al- | ||
նոր | new ( ← հին անգլ.՝ nīwe) | novus | now | neos | nava | novyj | *néwo- |
դուռ | door ( ← հին անգլ.՝ dor, duru) | fores | dar | thura | dvār | dver' | *dʱwer- |
տուն | timber ( ← հին անգլ.՝ timber "շինարարությունում օգտագործվող ծառեր") | domus | khune | domos | dama | dom | *domo-, *domu- |
բերրի, բերել | bear ( ← հին անգլ.՝ beran "ստեղծել, կրել") | ferre, fertilis | bordan, bar- | pherein | bharati "he/she/it carries" | brat' | *bʱer- |
Փոխառյալ բառեր, որոնք հայերենն իր զարգացման ընթացքում փոխառել է ցեղակից ու ոչ ցեղակից լեզուներից։ Դրանք են՝ իրանական փոխառություններ (1411), լատինական, հունական (918), խեթական, վրացական, ասորական (205), արաբական և այլն։
Հայերենի բառապաշարը զարգանում է լեզվում առկա բառերից նոր բառեր կազմելով, ինչպես նաև փոխառություններ կատարելով՝ հնարավորիս զերծ մնալով անհարկի օտարաբանությունների ներմուծումից։
Հայերեն (ավանդական՝ հայերէն), հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ հանդիսացող լեզու։
Հայաստանի և Արցախի պետական լեզուն է։
Իր շուրջ հինգհազարամյա գոյության ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի (բառային ֆոնդի) ինքնատիպությունը։
Հայոց լեզվով ստեղծվել է մեծ գրականություն։ Գրաբարով է ավանդված հայ հին պատմագրությունը, գիտափիլիսոփայական, մաթեմատիկական, բժշկագիտական, աստվածաբանական-դավանաբանական գրականությունը։ Միջին գրական հայերենով են մեզ հասել միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցները, բժշկագիտական, իրավագիտական նշանակալի աշխատություններ։ Գրական նոր հայերենի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական տարբերակներով ստեղծվել է գեղարվեստական, հրապարակախոսական ու գիտական բազմատիպ ու բազմաբնույթ հարուստ գրականություն։
Հայերենը լայնորեն օգտագործվում է պատմական Հայաստանի տարածքներում (Ջավախք, Պարսկահայք, Արևմտյան Հայաստանի որոշ շրջաններ) և Հայկական սփյուռքում։ Առավել կիրառական է Եվրոպայում (Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Բելգիա, Շվեյցարիա, Իտալիա, Հունաստան, Բուլղարիա և այլն), Մերձավոր Արևելքում (հիմնականում Իրան, Սիրիա, Լիբանան, Իրաք, Պաղեստին, Իսրայել, Եգիպտոս, մասամբ՝ Թուրքիա) և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում՝ Ռուսաստանում (Հարավային դաշնային տարածաշրջան, Մոսկվա և խոշոր քաղաքներ), Վրաստանում, Ուկրաինայում և այլուր։
Արևմտյան կիսագնդում հայերեն են խոսում ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում (Ուրուգվայ, Արգենտինա, Բրազիլիա)։ Հայկական համայնքներ կան նաև Աֆրիկայում, Ավստրալիայում և այլուր։
Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ։ Աշխարհի հայ բնակչությունը տարբեր տվյալներով 10-12 միլիոն մարդ է։
Ձևաբանություն
Հայերենի խոսքի մասերը տասն են՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական, ձայնարկություն։
Հայերենում գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի, և յոթ հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, գործիական, բացառական և ներգոյական։ Արդի հայերենի որոշ մասնագետներ միացնում են հայցական հոլովը ուղղական հոլովին, իսկ տրականը՝ սեռականին՝ այսպիսով հանգելով հայերենի հինգ հոլովի։ Գոյականը թեքվում է երկու ձևով՝ արտաքին հոլովում, և ներքին հոլովում, մի քանի բառեր էլ ենթարկվում են այլաձև հոլովման։
Ըստ առարկայի հատկանիշի արտահայտման ձևի (ուղղակիորեն կամ միջնորդավորված)՝ հայերենում ածականները լինում են որակական ու հարաբերական։ Որակական ածականներն ունեն համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։
Բայը հայերենում ունի ընդարձակ խոնարհման համակարգ։ Կան բայի երկու հիմնական կարգեր՝ դեմքի (առաջին, երկրորդ և երրորդ), որին լրացուցիչ կերպով միանում է թվի կարգը (եզակի և բազմակի), և սեռի (ներգործական, կրավորական և չեզոք), որոնցից յուրաքանչյուրը խոնարհվում է ըստ կերպի (անկատար, կատարյալ, վաղակատար ու նաև գործողության կրկնությունը, բազմակիությունը, տևականությունը և այլն ցույց տվող ձևերը), ժամանակի (անցյալ, ներկա և ապառնի), եղանակի (սահմանական, հարկադրական, հրամայական, ըղձական, ենթադրական կամ պայմանական) և այլն։
Կետադրություն
Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝ տրոհության, առոգանության և բացահայտության։ Ժամանակակից հայերենն ունի 15 կետադրական նշան։ Դրանք են. տրոհության՝ բացատը ( ), վերջակետը (:), միջակետը (.), ստորակետը (,) և բութը (՝), առոգանության՝ շեշտը (՛), հարցական նշանը (՞) և բացականչական նշանը (՜), ու բացահայտության՝ չակերտները («»), փակագծերը (()), օգտագործվում են նաև ({}), ([]), կախման կետերը (...), բազմակետերը (....), միության գծիկը (-), անջատման գիծը (―), ենթամնան (֊) և ապաթարցը (՚): Սրանց հետ մեկտեղ հայերենում հանդիպում են որոշ հավելյալ կետադրական նշաններ, որոնք կա՛մ այլևս չեն օգտագործվում, կա՛մ էլ հանդիպում են զուտ մասնագիտական տեքստերում։ Այս հավելյալ նշաններն են. պատիվը (՟), որն օգտագործվում է հապավումները և փակագրերը նշելու համար, քմայնացման նշանը (”), աստղանիշը (*), մեկ կամ երկու զուգահեռ գիծ (/, //) և այլն։
Բարբառներ
Հայերենը ունի երկու ճյուղեր՝ Արևելահայերեն և Արևմտահայերեն, որոնցից յուրաքանչյուրը ունի իր բարբառները։ Արևելահայերենի ու արևմտահայերենի հիմնական տարբերությունը որոշ գրատառերի հայերենի հնչյուններին համապատասխանության տարբերության մեջ է։
Ըստ Հրաչյա Աճառյանի (տեսնել Հայ Բարբառագիտութիւն, 1911) ձևաբանական դասակարգման՝ ընդունվում են բարբառների երեք խումբ՝ ում ճյուղ (բայի սահմանական եղանակի անկատար ներկա ժամանակաձևը կազմվում է ում , ամ , իմ տարրերով), կը ճյուղ (անկատար ներկան կազմվում է կը , կու , գը , գու, գա, գի, գօ տարրերով), ել ճյուղ (ներկան կազմվում է ել , իլ , ալ տարրերով)։