«14-րդ դարում Հայկական Կիլիկիայի թագավոր Լևոն Զ-ն իսպանական Կաստիլյայի թագավորից նվեր է ստացել մի քանի քաղաքներ, այդ թվում` Մադրիդը, որը ժամանակավորապես` մինչև 1389 թվականը, համարվել է Հայաստանի մայրաքաղաք:
Պատմությանը հայտնի է, որ Կիլիկյան Հայաստանի վերջին թագավոր Լևոն Զ-ն գահընկեց արվելուց հետո դիմել է եվրոպական թագավորներին` օգնություն խնդրելով իր թագավորությունը վերականգնելու համար: Կաստիլյայի թագավոր Խուան 1-ը արձագանքել է և Լևոն Զ-ին է նվիրել Մադրիդը` որպես թագավորանիստ քաղաք, նաև Վիլյառեալն ու Անդուխարը: Սակայն Լևոնին չի հաջողվել իրականացնել իր երազանքը. Լևոն Զ-ն մահացել է 1399 թվականին: Նրա տապանաքարը գտնվում է Փարիզի Սեն Դենի արքայական դամբարանում: