17,532 կմ²

Մեծ Հայքի հարավարևմտյան նահանգը։ Ըստ Մովսես Խորենացու (ըստ այլ ուսումնասիրողների՝ Անանիա Շիրակացու) «Աշխարհացույցի», հանդիսանում էր Մեծ Հայքի երրորդ նահանգը։ Ասուրաբաբելական արձանագրություններում հիշատակվում է Ալզի, ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ Ալզինի ձևով։ Հայտնի է նաև ԱլսեԱլզինենե անուններով[2]։ Ասորեստանյան սեպագիր արձանագրություններում երբեմն կոչվում է Աղզիս[3]։ Այստեղ էր հաստատված սահմանները պահպանող չորս բդեշխներից մեկը, որի սահմանների մեջ ներառվում էր նաև Միջագետքի մի մասը՝ Մծբին քաղաքով (Արվաստան), ինչպես նաև հայկական հարավային նահանգները մինչև Ուրմիա լճի սահհմանները[4]։ Կազմված էր 10 գավառներից։

Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է գավառ
Գլխավոր քաղաք Տիգրանակերտ
Այլ քաղաքներ Քղիմար, Սասուն, Անգղ, Արզան
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387

Վաղ միջնադար

Մծբինի 40-ամյա դաշնագրի (298) համաձայն Աղձնիքի դաշտային մասը (Անգեղ-Տուն, Նփրկերտ, Աղձն) առնվեց հռոմեական բանակի հսկողության ներքո։ Մեծ Հայքի 387 թվականի բաժանումից հետո Աղձնիքը, բացառությամբ Աղձն գավառի, անջատվելով Հայքից, անցավ Արևելյան Հռոմեական կայսրությանը որպես առանձին վարչական միավոր՝ Մեծ Ծոփք (Սոփանենե) անունով, իսկ Աղձնը մնաց որպես բդեշխություն և ենթարկվեց Սասանյան Իրանին։ Սասանյանների ավերած Տիգրանակերտի տեղում հռոմեացիները կառուցեցին Մարտիրոպոլիս (Մարտիրոսաց քաղաք կամ Նփրկերտ) բերդաքաղաքը, որը Աքբա, Ափում և այլ ամրությունների հետ միասին պահպանում էր կայսրության սահմանագիծը Սասանյանների ներխուժումից։ Մեծ Հայքի 591 թ.-ի բաժանումից հետո Աղձնիքի ամբողջ տարածքն անցավ Բյուզանդական կայսրությանը և միացվեց Վերին Միջագետք պրովինցիային, սակայն 630 թ.-ից հետո վերականգնվեցին նախկին սահմանները։

Արաբական տիրապետության շրջան

Աղձնիքի վիճակն արմատապես փոխվեց արաբական նվաճումներից հետո (640-650 թթ.), երբ դաշտավայրային մասում հաստատվեց արաբական Դիար-ռաբիա ցեղը։ VIII դ վերջին Աղձնիքում ստեղծվեց արաբական ամիրայություն։ Հայությունը մնաց Աղձնիքի լեռնային մասում՝ շարունակելով իր ձեռքին պահել Հայկական Տավրոսից դեպի Միջնաշխարհը տանող լեռնանցքները։

Վարչական բաժանում

Աղձնիքը բաղկացած էր հետևյալ 11 գավառներից.

  • Անգեղտուն- կենտրոնը՝ Անգղ

  • Նփրկերտ- կենտրոնը՝ Տիգրանակերտ

  • Աղձն կոչվում էր նաև Արզն- կենտրոնը՝ Արզան

  • Կեթիկ- կենտրոնը՝ ՞

  • Տատիկ- կենտրոնը՝ ՞

  • Ազնվաց ձոր (Ազնուաց ձոր)- կենտրոնը՝ ՞

  • Երխեթք (Երխէթք) կոչվում էր նաև Խերխեթք (Խերխէթք)- կենտրոնը՝ Սղերթ

  • Գզեղխ- կենտրոնը՝ Գզեղխ

  • Սալնո ձոր-կենտրոնը՝ Սալնո ձոր

  • Սանասունք կոչվում էր նաև Սասուն- կենտրոնը՝ Սանասուն

  • Քաղ- կենտրոնը՝ Քղիմար

No comments

Այժմ կայքը դիտում են 2275 հյուր և անդամներ չկան։