15, 237 կմ²
Մեծ Հայքի իններորդ նահանգը։ Արևմուտքում և հյուսիս–արևմուտքում սահմանակցում էր Այրարատին, հյուսիս–արևելքում և արևելքում՝ Արցախին, հարավում և հարավ–արևելքում՝ Վասպուրականին։ Կարևոր նահանգներից մեկն է։ Նրա անունը նախահայկական ծագում ունի։ Ուրարտական արձանագրություններից մեկում կարդացվում էր Սուինիա երկրանունը։ Սյունիքում տիրող նախարարական տոհմը կոչվում էր Սիսիական։ Այդ անունով էլ պարսիկները նահանգը կոչում էին Սիսիական, իսկ արաբները՝ Սիսաջան։ Կազմված էր 12 գավառներից։
Երկիր | ![]() ![]() |
---|---|
Ներառում է | 12 գավառ |
Գլխավոր քաղաք | Բաղաբերդ |
Այլ քաղաքներ | Ճահուկ, Երնջակ, Եղեգիս, Շաղատ |
Կառավարող տոհմ(եր) | Սյունիներ, Օրբելիներ, Պռոշյաններ, Խաղբակյաններ |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Պատմություն
Մ.թ.ա. I հազարամյակում Սյունիքի տարածքում բնակվել են բազմաթիվ ցեղեր, որոնք մ.թ.ա.VIIIդ. սկզբից աստիճանաբար ներառվել են Վանի թագավորությանքաղաքական ազդեցության ոլորտը։ Վանի թագավորությանարքաները Սյունիքի տարածքում ծավալել են շինարարական աշխատանքներ, հիմնել բերդեր, քաղաքներ, ջրանցքներ։ Մ.թ.ա. VIդ. սկզբից Սյունիքի տարածքը մտել է Երվանդունիների հայկական թագավորության, իսկ մ.թ.ա. V-IVդդ.՝ Աքեմենյան Պարսկաստանի 18–րդ սատրապության մեջ։ Մ.թ.ա. IVդ. վերջին՝ հունա–մակեդոնական արշավանքներից հետո. Սյունիքի տարածքն ընդգրկել է անկախությունը վերականգնած Երվանդունիների հայկական թագավորության, րսկ մ.թ.ա. 189–ից՝ Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորության կազմում։ Մեծ Հայքում Արշակունիների հաստատումից հետո, ձևավորվել է Սյունիքը։ Սյունիքի իշխանությունը եղել է Մեծ Հայքի ամենազոր նախարուրությունը, նրանք վարել են կարևոր պաշտոններ, եղել Հայոց բանակի արևելյան զորաթևի հրամանատարներ, առժամանակ զբաղեցրել Աղձնիքի բդեշխական աթոռը։
Մեծ Հայքի բաժանումից հետո
Մեծ Հայքի թագավորության 387–ի բաժանումից հետո Սյունիքը ենթարկվել է Սասանյան Պարսկաստանի գերիշխանությանը։ 440–ական թթ. Սյունիքի իշխան Վասակ Սյունին նշանակվել է Հայոց մարզպան։ Չնայած վերջինս Վարդան Մամիկոնյանի ապստամբության ժամանակ համագործակցել է Պարսից արքունիքին, սակայն Սյունիքի բնակչության մեծ մասը մասնակցել է ազատագրական պայքարին։ 571–ին Սյունիքը հանվել է Հայաստանի մարզպանության կազմից և, որպես առանձին շահր, մտցվել Ատրապատականի մեջ։ Վարչական այս կացությունը գոյատևել է մինչև արաբական արշավանքները։ VIIIդ. սկզբից՝ արաբական տիրապետության ներքո, Սյունիքը մտել է Արմինիա երկրամասի կազմի մեջ։ Արաբական տիրապետության շրջանում Սյունիքի իշխանությունը կարողացել է պահպանել գոյությունը, նույնիսկ զգալիորեն ուժեղացել, զարգացել են ավատատիրական հարաբերությունները։
Արաբական տիրապետության շրջանում
826-827–ին խուրամյան զորամասերն ահավոր ավերածության են ենթարկվել Բաղքն ու Գեղարքունիքը, կոտորել բնակչությունը։ Հայ Բագրատունիների թագավորության ստեղծումից հետո Սյունիքի իշխանությունները մտել են նրա մեջ։ Xդ. 70-80–ական թթ. Սյունիքի քաղաքական կենտրոնն աստիճանաբար տեղափոխվել է հարավ և գահերեցությունն անցել է Բաղքի գահակալ Սմբատ Ա–ին, որն 987–ին Սյունիքը հռչակել է թագավորություն։ 1103–ին սելջուկյան թուրքերը ավերել են Սյունիքի Կապան մայրաքաղաքը։ 1170–ին վերացել է Սյունիք թագավորությունը։
Զաքարյանների օրոք
XIIIդ. սկզբին Զաքարյանների գլխավորությամբ, Սյունիքը ազատագրել են սելջուկյան տիրապետությունից։ Սյունիքուն հաստատվել են երկու նոր իշխանական ընտանիքներ. Օրբելյաններ և Խաղբակյաններ։ 1230-ական թթ. նրանք ճանաչել են մոնղոլական գերիշխանությունը։
Նորագույն շրջանում
1720–ական թթ. Սյունիքի հայությունը ապստամբել է պարսկական տիրապետության դեմ։ Ապստամբության գլուխ անցած Դավիթ Բեկը ազատագրել է հարավային Սյունիքը և հիմք դրել ինքնուրույն իշխանության։ Նա հաջող կռիվներ է մղել նաև օսմանյան թուրքերի դեմ, որոնք 1725-27–ին փորձել են գրավել Սյունիքը։ 1730–ին շարժումը անկում թ ապրել։ 1826-28–ի ռուս–պարսկական պատերազմից հետո Սյունիքի ամբողջ տարածքը միացվել է Ռուսաստանին։
Վարչական բաժանում
Սյունիքն ուներ հետևյալ 12 գավառները.
- Երնջակ- կենտրոնը՝ Երնջակ
- Ճահուկ- կենտրոնը՝ Ճահուկ բերդ
- Վայոց ձոր- կենտրոնը՝ Եղեգիս
- Գեղարքունիք- կենտրոնը՝ Գեղաքունի
- Սոթք- կենտրոնը՝ Սոթք
- Աղահեճք (Աղահէճք)- կենտրոնը՝ Քաշաթաղք
- Ծղուկք կոչվում էր նաև Սիսական- կենտրոնը՝ Շաղատ
- Հաբանդ- կենտրոնը՝ ՞
- Բաղք- կենտրոնը՝ ՞
- Ձորք- կենտրոնը՝ Բաղաբերդ
- Արևիք- կենտրոնը՝ ՞
- Կովսական- կենտրոնը՝ ՞