Հայկ, տղամարդու տարածված, հայկական հնագույն անուն։
Հին հայկական դիցաբանական հայոց նահապետ Հայկի անունն է։ Ըստ ժողովրդական մեկնաբանության, Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»[1]։ Հայկ անձնանունից են ծագել Հայկուհի. Հայկանուշ, Հայկանդուխտ իգական անունները։ Կան նաև Հայկունի և Հայկյան ազգանուններ։
| հայկական հայ բառից | |
| Սեռ՝ | արական |
| Թարգմանաբար՝ | «հսկա», «հաղթանդամ» |
| Փաղաքշ. ձևեր՝ | Հայկո |
| Կապված հոդվածներ | սկսող «Հայկ (անձնանուն)»-ով |