11,010 կմ²

Մեծ Հայքի յոթերորդ նահանգը։ Հայտնի է նաև Նոր Շիրական անվամբ։ Ընդգրկել է Կապուտան լճի հյուսիսային և արևմտյան առափնյա շրջանները։ Սահմանակից էր Կորճայք և Վասպուրական նահանգներին։ Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության օրով կազմել է Նոր Շիրական բդեշխության հիմնական մասը։ Մեծ Հայքի՝ 387 թվականի բաժանումից և Նոր Շիրականի մեծ մասը Սասանյան Պարսկաստանին միացվելուց հետո, այդ տարածքը կոչվել է Պարսկահայք։ Կազմված էր 9 գավառներից։

Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է 9 գավառ
Գլխավոր քաղաք Զարեհավան
Այլ քաղաքներ Սալմաստ, Հեր
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387

 

Վարչական բաժանում

Այս նահանգը կազմված էր 9 գավառներից.

  • Այլի կոչվում էր նաև Կուռիճան- կենտրոնը՝ Այլի
  • Մարի գավառ (Մարի գաւառ)- կենտրոնը՝ Մարի
  • Թրաբի- կենտրոնը՝ Նախճավան (Նախճաւան)
  • Արասխ կոչվում էր նաև Ովեա- կենտրոնը՝ Շնավհ (Շնաւհ)
  • Առնա կոչվում էր նաև Ըռնա- կենտրոնը՝ Առնա
  • Տամբեր- կենտրոնը՝ Տամբեր
  • Զարեհավան (Զարեհաւան)- կենտրոնը՝ Զարեհավան (Զարեհաւան)
  • Զարավանդ (Զարաւանդ)- կենտրոնը՝ Զարավանդ (Զարաւանդ)
  • Հեր- կենտրոնը՝ Հեր

No comments

Այժմ կայքը դիտում են 224 հյուր և անդամներ չկան։