16,765 կմ²

Մեծ Հայքի հյուսիսային սահմանագլուխ տասներեքերորդ նահանգն է։ Հույն պատմիչները հիշատակում են Գոգարեն անվանաձևով։ Նահանգը իր անունը ստացել է գուգարացիներից, որոնք առանձին ցեղ էին կազմում։ Տիգրան Մեծը Հայաստանի և Վրաստանի մեջ սահման հաստատելով Կուր գետը, Գուգարք նահանգը դարձրեց բդեշխություն։ 4-րդ դարում Գուգարքը հայկական մյուս ծայրագավառների հետ ապստամբեց, բայց նորից նվաճվեց։ Սակայն նույն դարի վերջերում Գուգարքն անցավ Վրաստանին և մնաց նրա կազմի մեջ մինչև 6-րդ դարը։ Վրացիները այդ կողմերն անվանում են «Սոմխեթի» (սոմեխի նշանակում է հայ)։ Կազմված էր 9 գավառներից։

Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է 10 գավառ
Գլխավոր քաղաք Արդահան
Այլ քաղաքներ Կաղարջք, Ծոփ, Կողբաքար
Կառավարող տոհմ(եր) Գուգարաց, Միհրանյաններ
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387

 

Պատմական ակնարկ

Հույն պատմիչները հիշատակում են Գոգարենե անվանաձևով։ Ունի էթնիկական ծագում։ Արևելքից սահմանակից է եղել Ուտիք, հարավից՝ Այրարատ, արևմուտքից՝ Տայք նահանգներին, հյուսիսից՝ Վիրքին։ Գուգարքը մ.թ.ա. 8-րդ դարում մտել է Ուրարտական, մ․թ․ա IV-II դ.դ.՝ Երվանդունիների հայկական պետության կազմի մեջ։ Արտաշեսյան և Արշակունի թագավորների ժամանակ Գուգարքը Մեծ Հայքի չորս սահմանապահ բդեշխություններից մեկն էր։ 4-րդ դարում Գուգարաց իշխող տողմը դարձան Միհրանյանները։ 387 թվականին, Բյուզանդիայի և Իրանի միջև Մեծ Հայքի բաժանմամբ Գուգարքը, բացառությամբ Տաշիր գավառի, միացվեց Վիրքին։

652 թվականի հայ-արաբական համաձայնագրով Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է նաև Գուգարքը։ VIII դ Գուգարքի արևմտյան գավառները մտել են Տփղիսի արաբական ամիրայության, IX դ կեսից՝ վրաց Բագրատունիների տիրույթների մեջ, իսկ արևելյան գավառները՝ հայ Բագրատունիների։ 969-970 թվականներին արևելյան Գուգարքում Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը հիմնել է թագավորություն՝ Շամշուլդե կենտրոնով։ 1065–ին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոռու թագավորություն։ XI դարի վերջին և XII դարի սկզբին Լոռու թագավորությունը տիրել են սելջուկ նվաճողները։ Իսկ 1118-1123–ին այն սելջուկներից գրավել է Դավիթ Շինարար թագավորը և տվել վրաց Օրբելիներին։ Ճնշելով Օրբելիների խռովությունը 1177 թվականին՝ վրաց Գեորգի III թագավորը Լոռե բերդաքաղաքը հանձնել է ղփչաղներին, իսկ 1185 թվականից՝ Զաքարյաններին։ XII-XIII դարերում Գուգարքում կալվածներ են ունեցել նաև Մամիկոնյանները և Արծրունիները։ Կյուրիկյանների և Զաքարյանների օրոք արևելյան Գուգարքը եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն։ Զարգացած էր գորգագործությունը, փայտամշակությունը, մետաղագործությունը։ Արևելյան Գուգարքում ապրել և ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տուտեորդին և Մխիթար Գոշը։

Մոնղոլների նվաճումներից հետո Զաքարյանների տիրույթ արևելյան Գուգարքը մտել է Գյուրջիստանի վիլայեթի մեջ։

Վարչական բաժանում

Գուգարքը կազմված էր հետևյալ 13 գավառներից.

  • Ձորափոր- կենտրոնը՝ Մանից գոմ

  • Կողբափոր- կենտրոնը՝ Կողբաքար

  • Ծոբոփոր- կենտրոնը՝ Ծոփաբերդ

  • Տաշիր- կենտրոնը՝ Լոռի բերդ

  • Թռեղք (Թռէղք)- կենտրոնը՝ Ծաղկա (Ծաղկայ)

  • Կանգարք- կենտրոնը՝ Կեչուտ

  • Արտահան- կենտրոնը՝ Արդահան

  • Վերին Ջավախք (Վերին Ջաւախք)- կենտրոնը՝ Քաջատուն

  • Կղարջք- կենտրոնը՝ Արտանուջ

  • Քվիշափոր (Քուիշափոր)- կենտրոնը՝ Քվեշ (Քուէշ)

  • Բողնոփոր- կենտրոնը՝ Բողնիս

  • Շավշեթ (Շաւշէթ)- կենտրոնը՝ Շատբերդ

  • Մանգլյաց փոր (Մանգլեաց փոր)- կենտրոնը՝ Սակուրեթ (Սակուրէթ)

No comments

Այժմ կայքը դիտում են 2275 հյուր և անդամներ չկան։