23, 860 կմ²

Մեծ Հայքի առաջին նահանգը։ Անունը ստացել է իր սարահարթի բարձրությունից, որի չէին հասնում ամբողջ հայկական լեռնաշխարհի սարահարթերը։ Ունեցել է նշանավոր դեր հատկապես կրոնական տեսակետից։ Այստեղ են գտնվել հեթանոս հայերի գլխավոր մեհյաններից որոշները։ Իր տարածքով Բարձր Հայքը համապատասխանում է այժմյան Էրզրումի վիլայեթի հիմնական մասին։ Ուներ ընդարձակ սարահարթեր և դաշտեր։ Ձմռանը լինում են խիստ ցրտեր, տեղում է առատ ձյուն, մթնոլորտային տեղումները բավարար են։ Գլխավոր գետը Եփրատն է, որի մեջ Բարձր Հայքի սահմաններում թափվում են մի շարք վտակներ։ Կազմված էր 9 գավառներից։

Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է գավառ
Գլխավոր քաղաք Կամախ
Այլ քաղաքներ Կարին, Դերջան, Երիզա (Երզնկա)
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387

 

Աշխարհագրություն

Իր տարածքով Բարձր Հայքը համապատասխանում է այժմյան Էրզրումի վիլայեթի հիմնական մասին։ Ուներ ընդարձակ սարահարթեր և դաշտեր։ Ձմռանը լինում են խիստ ցրտեր, տեղում է առատ ձյուն, մթնոլորտային տեղումները բավարար են։ Գլխավոր գետը Եփրատն է, որի մեջ Բարձր Հայքի սահմաններում թափվում են մի շարք վտակներ։ Բարձր Հայքը հայտնի էր իր սառնորակ աղբյուրներով, ոսկով, պղնձով, աղահանքերով, քարածուխով, նավթով, երկաթով։ Մ.թ.ա. II հազարամյակում Բարձր Հայքի արևմտյան շրջանները մտել են խեթական պետության մեջ։

Մ.թ.ա. 15-րդ դարից Բարձր Հայքը, Տայքի մի մասը Փոքր Հայքի հետ միասին կազմում էին Հայասա-Ազզի հայկական ցեղային միության տարածքը։ Մ.թ.ա. 189 թվականից Բարձր Հայքը մտել է Հայոց Արտաշեսյան թագավորության մեջ։ Հայտնի էր հեթանոսական հավատքի կենտրոններով։ Նահանգի Եկեղիք գավառի Երիզա ավանում էր գտնվում Անահիտ աստվածուհու մեհյանը։ Նույն գավառի Թիլ ավանում էր գտնվում պտղաբերության աստվածուհի Նանեի մեհյանը։

Գտնվելով Մեծ Հայքի արևմտյան սահմանում՝ Բարձր Հայքը հնուց ի վեր ենթարկվել է օտար տերությունների հարձակումներին։ 62–ից Բարձր Հայքը մտել է Արշակունյաց Հայոց թագավորության կազմի մեջ։ Ըստ Փավստոս Բյուզանդի, Բարձր Հայքի Անի ամրոցում են թաղվել Հայոց Արշակունի թագավորները։ 301–ից հետո Բարձր Հայքի Եկեղյաց գավառի մեծ մասը դարձել է Գրիգոր Լուսավորչի տոհմի սեփականությունը։ Մեծ Հայքի 387–ի բաժանումից հետո Բարձր Հայքը կազմել է Հռոմեական Հայաստանի հիմնական մասերից մեկը, որի գերագույն կառավարիչը կայսեր կողմից նշանակվող կոմսն էր։ Նահանգը մասնատված էր մի շարք նախարարությունների։ Բարձր Հայքի վարչական վիճակը փոխվեց բյուզանդական Հյուստինիանոս I կայսեր կատարած վերափոխությունների հետևանքով։ Հայկական նախարարությունները վերացվեցին, 380-ական թվականներից սկսած Բարձր Հայքում աստիճանաբար ուժեղացել է բյուզանդական ազդեցությունը։ VII դ. առաջին կեսին Բարձր Հայքը դարձել է պարսկա–բյուզանդական պատերազմների թատերաբեմ, նույն դարի կեսերից ենթարկվել արաբական հարձակումներին։ Նահանգն այնուհետև դարձել է Բյուզանդիայի և արաբական արյունոտ բախումների թատերաբեմ։ 885 թվականից Բարձր Հայքը մտել է Բագրատունյաց Հայոց թագավորության մեջ, բացառյալ Կարինից, որը շարունակեց մնալ խալիֆության սահմաններին ռազմականը։ 1314 թվականին ամբողջ Բարձր Հայքը ենթարկվել է ծանր հարկահանության, փակվել են եկեղեցիները, բնակչության մի մասը հավատափոխ է եղել, ոմանք վաճառել են իրենց զավակներին կամ փախել այլևայլ վայրեր։ 1394–ին Բարձր Հայքը գրավել են Լենկթեմուրի հրոսակները և նահանգի բնակչությունը ենթարկվել նորանոր արհավիրքների։ 1514–ին նահանգը գրավել է օսմանյան Թուրքիան։ 1555 և 1639 թվականների թուրք-պարսկական պայմանագրով Բարձր Հայքը վերջնականապես անցել է Թուրքիային՝ ընդգրկելով Էրզրումի փաշայության մեջ։

Վարչական_բաժանում

Բարձր Հայքը բաղկացած էր հետևյալ 9 գավառներից.

  • Դարանաղի- կենտրոնը՝ Կամախ

  • Աղիվն (Աղիւն)- կենտրոնը՝ Արմտան

  • Մզուր կոչվում էր նաև Մուզուր և Մնձուր- կենտրոնը՝ Տանձիկ

  • Եկեղյաց (Եկեղեաց)- կենտրոնը՝ Երիզա

  • Մանանաղի- կենտրոնը՝ Վժան

  • Դերջան- կենտրոնը՝ Դերջան

  • Սպեր- կենտրոնը՝ Սպեր

  • Շաղագոմք- կենտրոնը՝ Շաղագոմ

  • Կարին- կենտրոնը՝ Կարին

No comments

Այժմ կայքը դիտում են 2281 հյուր և անդամներ չկան։