40,105 կմ²

Մեծ Հայքի կենտրոնական նահանգը։ Հայկական մատենագրության մեջ Այրարատ անվան տակ հասկացվում է Արաքսի հովիտը, Մասիս և Արագած լեռների մեջ, սկսած մոտավորապես Ախուրյան գետի բերանից մինչև Նախճավան։ Կազմված էր 20 գավառներից։

Դիրք

Տարածվում էր Արաքսի միջին և Արածանիի վերին ավազաններում։

Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է գավառ
Գլխավոր քաղաք Արտաշատ
Այլ քաղաքներ Արմավիր, Վաղարշապատ, Դվին, Կաղզվան, Երվանդաշատ, Անի, Շիրակավան, Ոսկյանք, Զարեհավան, Լուսաղբյուր, Նիգատուն, Կարս, Երևան, Բագարան, Արշակավան, Ուրծ
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387

Գավառներ

Այրարատը բաղկացած է հետևյալ 22 գավառներիցsup id="cite_ref-Թ._Հակոբյան_1-1" cass="">[1]</su" />.</sp" /></p> "

  • Բասեն կոչվում էր նաև Բասյան (Բասեան)- կենտրոնը՝ Բասեն

  • Գաբեղյանք (Գաբեղեանք)- կենտրոնը՝ Կաղզվան (Կաղզուան)

  • Աբեղյանք (Աբեղեանք)- կենտրոնը՝ Մժնկերտ

  • Հավնունիք (Հաւնունիք)- կենտրոնը՝ Ավնիկ (Աւնիկ)

  • Արշարունիք կոչվում էր նաև Երասխաձոր- կենտրոնը՝ Բագարան

  • Բագրևանդ (Բագրևանդ)- կենտրոնը՝ Բագավան (Բագաւան)

  • Ծաղկոտն- կենտրոնը՝ Զարեհավան (Զարեհաւան)

  • Վանանդ կոչվում էր նաև Անփայտ Բասյան (Անփայտ Բասեան)- կենտրոնը՝ Կարս

  • Շիրակ- կենտրոնը՝ Անի

  • Արագածոտն- կենտրոնը՝ Վաղարշապատ

  • Ճակատք- կենտրոնը՝ Կողբ

  • Մասյացոտն (Մասեացոտն)- կենտրոնը՝ Ցոլակերտ

  • Կոգովիտ- կենտրոնը՝ Արշակավան (Արշակաւան)

  • Աշոցք- կենտրոնը՝ Աշոցք

  • Նիգ- կենտրոնը՝ Քասաղ

  • Կոտայք- կենտրոնը՝ Երևան (Երևան)

  • Մազազ- կենտրոնը՝ Պորտակ

  • Վարաժնունիք- կենտրոնը՝ Հովք

  • Ոստան Հայոց- կենտրոնը՝ Արտաշատ

  • Ուրծաձոր- կենտրոնը՝ Ուրծ

  • Արած- կենտրոնը՝ Արած

  • Շարուրդաշտ- կենտրոնը՝ Շարուր

No comments

Այժմ կայքը դիտում են 392 հյուր և անդամներ չկան։