16,765 կմ²
Մեծ Հայքի հյուսիսային սահմանագլուխ տասներեքերորդ նահանգն է։ Հույն պատմիչները հիշատակում են Գոգարեն անվանաձևով։ Նահանգը իր անունը ստացել է գուգարացիներից, որոնք առանձին ցեղ էին կազմում։ Տիգրան Մեծը Հայաստանի և Վրաստանի մեջ սահման հաստատելով Կուր գետը, Գուգարք նահանգը դարձրեց բդեշխություն։ 4-րդ դարում Գուգարքը հայկական մյուս ծայրագավառների հետ ապստամբեց, բայց նորից նվաճվեց։ Սակայն նույն դարի վերջերում Գուգարքն անցավ Վրաստանին և մնաց նրա կազմի մեջ մինչև 6-րդ դարը։ Վրացիները այդ կողմերն անվանում են «Սոմխեթի» (սոմեխի նշանակում է հայ)։ Կազմված էր 9 գավառներից։
23, 860 կմ²
Մեծ Հայքի առաջին նահանգը։ Անունը ստացել է իր սարահարթի բարձրությունից, որի չէին հասնում ամբողջ հայկական լեռնաշխարհի սարահարթերը։ Ունեցել է նշանավոր դեր հատկապես կրոնական տեսակետից։ Այստեղ են գտնվել հեթանոս հայերի գլխավոր մեհյաններից որոշները։ Իր տարածքով Բարձր Հայքը համապատասխանում է այժմյան Էրզրումի վիլայեթի հիմնական մասին։ Ուներ ընդարձակ սարահարթեր և դաշտեր։ Ձմռանը լինում են խիստ ցրտեր, տեղում է առատ ձյուն, մթնոլորտային տեղումները բավարար են։ Գլխավոր գետը Եփրատն է, որի մեջ Բարձր Հայքի սահմաններում թափվում են մի շարք վտակներ։ Կազմված էր 9 գավառներից։
11,528 կմ²
Մեծ Հայքի տասներորդ նահանգը, կոչվում էր նաև Փոքր Սյունիք։ Տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան Արցախի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արևմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին։ Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։ Կազմված էր 12 գավառներից։
40,105 կմ²
Մեծ Հայքի կենտրոնական նահանգը։ Հայկական մատենագրության մեջ Այրարատ անվան տակ հասկացվում է Արաքսի հովիտը, Մասիս և Արագած լեռների մեջ, սկսած մոտավորապես Ախուրյան գետի բերանից մինչև Նախճավան։ Կազմված էր 20 գավառներից։
17,532 կմ²
Մեծ Հայքի հարավարևմտյան նահանգը։ Ըստ Մովսես Խորենացու (ըստ այլ ուսումնասիրողների՝ Անանիա Շիրակացու) «Աշխարհացույցի», հանդիսանում էր Մեծ Հայքի երրորդ նահանգը։ Ասուրաբաբելական արձանագրություններում հիշատակվում է Ալզի, ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ Ալզինի ձևով։ Հայտնի է նաև Ալսե, Ալզինենե անուններով[2]։ Ասորեստանյան սեպագիր արձանագրություններում երբեմն կոչվում է Աղզիս[3]։ Այստեղ էր հաստատված սահմանները պահպանող չորս բդեշխներից մեկը, որի սահմանների մեջ ներառվում էր նաև Միջագետքի մի մասը՝ Մծբին քաղաքով (Արվաստան), ինչպես նաև հայկական հարավային նահանգները մինչև Ուրմիա լճի սահհմանները[4]։ Կազմված էր 10 գավառներից։
Այժմ կայքը դիտում են 2323 հյուր և անդամներ չկան։